ԵՐԵՄԻԱ 41:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Ապա Կարեի որդի Հովնանն ու բոլոր զորապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբավոնացիների երկրից առան հզոր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։ Տես գլուխը |