Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛, ում մոտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին բաբելացիների արքան Հուդայի երկրի՝ քո երկրի վրա վերակացու կարգեց. նրա հետ կբնակվես ժողովրդի մեջ։ Իսկ եթե չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ, գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգևներ տվեց և արձակեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:5
24 Խաչաձեւ Հղումներ  

նրան հանեցին բանտից և հանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, և նա ապրում էր ժողովրդի մեջ։


Ապա Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացավ, սրով հարվածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային և սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր դրել։


Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։


Նրանք մեծ շուքով պատվեցին մեզ, և երբ գնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։


Սակայն հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց ծրագրին արգելք եղավ. հրամայեց, որ ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետվեն և ցամաք ելնեն,


Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։


Եվ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթե քեզ համար հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, արի՛, աչք կպահեմ քեզ վրա, իսկ եթե քո աչքին վատ է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը քո առաջ է՝ ի բարօրություն քեզ. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛։


Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։


Թող նրանք հաջողություն գտնեն բարի բաների մեջ, Տե՛ր, որ չլինի թե քո առջև կանգնեմ նրանց փորձության ժամին կամ նրանց նեղության ժամանակ՝ թշնամիների դիմաց՝ նրանց բարիքի համար։


Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։


Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։


որովհետև ինքդ քեզ խոնարհ պահած կլինես ու կասես, թե ամբարտավանություն ես արել։ Կապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են.


Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։


Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.


Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։


Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.


Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։


Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայելն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր կարգել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ