Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 և ասացին նրան. «Գիտե՞ս այն մասին, որ ամովնացիների Բայաելիս թագավորը Նաթանի որդի Իսմայելին ուղարկել է քեզ մոտ, որպեսզի սպանի քեզ»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհավատաց նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։


եդովմացիներին, մովաբացիներին և ամովնացիներին,


Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.


Ապա Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացավ, սրով հարվածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային և սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր դրել։


Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մոտ՝ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայելը, Կարեի որդիներ Հովնանն ու Հովնաթանը, Թանաթեմի որդի Սարեան, Նետոփատի որդի Ովփերի որդիներն ու Մաքաթիի որդի Հեզոնիան։


որովհետև ամբարիշտը պապանձվեց։ Ով երկրի վրա արդարություն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպեսզի չտեսնի փառքը Տիրոջ։


Կարեի որդի Հովնանն ու զորքի բոլոր հրամանատարները, որոնք դաշտում էին, Մասեփայում ներկայացան Գոդողիային


Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ