Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Սեդեկիայի տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, պարիսպը ճեղք տվեց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսի իննին, քաղաքի պարիսպը ճեղքվեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:2
13 Խաչաձեւ Հղումներ  

նաև Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրոք՝ մինչև Հուդայի արքա Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի բնակչության գերությունը, որ տեղի ունեցավ նույն տարվա հինգերորդ ամսին։


Այս է այն խոսքը, որ Հուդայի Սեդեկիա արքայի տասներորդ տարում, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում, Տերն ուղղեց Երեմիային։


Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։


Այսպես է ասում Տերը. «Դուք ինքներդ ձեր մեջ մի՛ մտածեք. “Քաղդեացիները ելան հեռացան մեզնից”։ Նրանք ձեզնից ձեռք չեն քաշելու։


Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։


Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից ազատված մեկն ինձ մոտ եկավ ու ասաց. «Քաղաքը գրավված է»։


Քեզ համար երկաթե մի տապակ կվերցնես և այն՝ իբրև երկաթե պարիսպ, կկանգնեցնես քո ու քաղաքի միջև։ Դեմքդ էլ նրա վրա կուղղես, սա պաշարման մեջ կլինի, և այն կպաշարես։ Սա նշան է Իսրայելի որդիների համար։


Մեկ չորրորդ մասը կրակով կայրես քաղաքի մեջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մեկ չորրորդ մասն էլ սրով կկտրատես ու կսփռես քաղաքի շուրջը, իսկ մեկ չորրորդ մասն էլ քամուն կտաս. սուր կքաշեմ նրանց հետևից։


Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ