Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 37:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Տերը խոսեց Երեմիա մարգարեի հետ և ասաց.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 37:5
7 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտոսի փարավոնն այլևս իր երկրից դուրս չեկավ, որովհետև Բաբելոնի արքան գրավել էր Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը, այն ամենը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։


Իսկ Հուդայի երկրի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զորքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրա։


Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը և այնտեղ՝ ժողովրդի մեջ, գնի իր բաժին հողը։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այսպես կասեք Հուդայի արքային, որն ինձ մոտ է ուղարկել ձեզ՝ փնտրելու ինձ. ահա փարավոնի զորքը, որը եկել է ձեզ օգնության, նորից պիտի վերադառնա Եգիպտոս,


իսկ քաղդեացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դեմ, պիտի գրավեն և հրով այրեն այն»։


Սակայն նրա դեմ պիտի ապստամբի՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազում զորք տան։ Բայց արդյոք հաջողությո՞ւն է ունենալու։ Արդյոք փրկվելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում և դրժում ուխտը։ Արդյոք փրկվելո՞ւ է։


Փարավոնն էլ ոչ թե իր մեծ զորությամբ, ոչ թե բազում գնդերով է նրա դեմ պատերազմելու, այլ պատնեշներ ու պարսպակործաններ է սարքելու, որպեսզի շատերին ոչնչացնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ