Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ներիայի որդի Բարուքն ամեն ինչ կատարեց այնպես, ինչպես նրան պատվիրել էր Երեմիա մարգարեն՝ Տիրոջ տան մեջ մատյանից ընթերցել Տիրոջ պատգամները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ Ներիայի որդի Բարուքն արեց այն ամենի համաձայն, որ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որ Տիրոջ տանը կարդա Տիրոջ խոսքերի մագաղաթից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Առավոտից, երբ ծագում էր արեգակը, մինչև կեսօր այն կարդաց տղամարդկանց և կանանց առջև. բոլորը հասկանում էին, և ողջ ժողովուրդն ունկնդիր էր՝ լսելու օրենքի ողջ գրվածքը։


Դու էլ գոտեպնդվի՛ր, գնա՛ և ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրելու եմ քեզ։ Չերկնչես նրանցից և չվախենաս նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար,- ասում է Տերը։


և սեփականության մասին մուրհակն իմ հորեղբոր որդի Անամայելի ներկայությամբ՝ այնտեղ գտնվողների աչքի առաջ, տվեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականության մասին մուրհակը։


Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։


դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։


Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,


Արդ, եթե Տիմոթեոսը գա, արե՛ք այնպես, որ առանց վախի մնա ձեզ մոտ, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ