Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից գրելիք մագաղաթի վրա գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ խոսել էր նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:4
22 Խաչաձեւ Հղումներ  

և սեփականության մասին մուրհակն իմ հորեղբոր որդի Անամայելի ներկայությամբ՝ այնտեղ գտնվողների աչքի առաջ, տվեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականության մասին մուրհակը։


Տեսա, որ ահա մի ձեռք էր երկարել դեպի ինձ, ու դրա մեջ մի գրամատյան կար։ Այն փռեց իմ առաջ, ու դրա մեջ՝ ներսից ու դրսից, ողբեր, սգերգեր ու վայեր էին գրված։


Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։


այլ քեզ մեր դեմ է գրգռում Ներիայի որդի Բարուքը, որպեսզի մեզ մատնես քաղդեացիների ձեռքը, որ մեզ կոտորեն և գերի տանեն Բաբելոն»։


Ողջունում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ այս նամակը գրեցի։


Եվ դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա ահա մի թռչող գերանդի։


«Դու նորից այլ մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր նախորդ բոլոր խոսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատյանում, որ այրեց Հուդայի Հովակիմ արքան։


Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։


Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։


Իսկ արքան մատյանը բերելու ուղարկեց Հուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից։ Հուդին, ի լուր թագավորի և ի լուր թագավորի շուրջը գտնվող բոլոր իշխանների, ընթերցեց մատյանը։


Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի նոր մեծադիր մատյա՛ն վերցրու. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ “Արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է”։


Այդ ամբողջ երկրի վրա կբերեմ այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին այն ամենի համաձայն, ինչ գրված է այս գրքում,


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։


դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։


Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ և հայտնեցին. «Այն մատյանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ձե՛ռքդ առ և ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատյանն իր ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ։


Այն բանից հետո, երբ թագավորն այրեց մատյանը, որտեղ Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խոսքերը, Տերը խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.


Այն խոսքը, որ Տերը պատվիրեց Երեմիա մարգարեին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Հուդայի Սեդեկիա արքայի կողմից նրա թագավորության չորրորդ տարում գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։


Երեմիան մի մատյանի մեջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ Բաբելոնի մասին գրված այս բոլոր բաները։


Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրա և գրքի մեջ, որպեսզի դա պահպանվի իր ժամանակի համար և հավիտյանս հավիտենից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ