Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Իսկ արքան մատյանը բերելու ուղարկեց Հուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից։ Հուդին, ի լուր թագավորի և ի լուր թագավորի շուրջը գտնվող բոլոր իշխանների, ընթերցեց մատյանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:21
7 Խաչաձեւ Հղումներ  

Սափան քարտուղարը խոսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատյան է տվել»։ Սափանն այն ընթերցեց արքայի առջև։


Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ Օրենքի մի գիրք տվեց»։ Սափանն այն ընթերցեց թագավորի առջև։


Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։


այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։


Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ և հայտնեցին. «Այն մատյանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ձե՛ռքդ առ և ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատյանն իր ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ։


Նրան ասացին. «Դե, նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»։ Եվ Բարուքը կարդաց, որ լսեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ