Ոռնան ասաց. «Իմ տեր արքան ինչո՞ւ է եկել իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, և դադարի ժողովրդի կոտորածը»։
Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն և պիտի նստի այնտեղ, մինչև որ այցելության գամ իրեն,- ասում է Տերը.- ինչո՞ւ եք մարտնչում քաղդեացիների դեմ, որից ոչ մի հաջողություն չեք ունենալու”»։
«Ահա քո հորեղբայր Սելովմի որդի Անամայելը քեզ մոտ է գալու և ասելու. “Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում, որովհետև ազգակցության կարգով պատշաճ է, որ այն դո՛ւ առնես որպես սեփականություն”»։