ԵՐԵՄԻԱ 32:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ4 և Հուդայի Սեդեկիա արքան չպիտի փրկվի քաղդեացիների ձեռքից, պիտի անպայման մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, դեմառդեմ պիտի խոսի նրա հետ, և իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Եվ Հուդայի Սեդեկիա թագավորը չի պրծնի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի տրվի, նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և աչք աչքի պիտի տեսնվի։ Տես գլուխը |
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։