Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 32:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 և սեփականության մասին մուրհակն իմ հորեղբոր որդի Անամայելի ներկայությամբ՝ այնտեղ գտնվողների աչքի առաջ, տվեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականության մասին մուրհակը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ գնման փաստաթուղթը իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 32:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Ու նրանց առաջ պատվիրեցի Բարուքին՝ ասելով.


Երբ սեփականության մասին մուրհակը հանձնեցի Ներիայի որդի Բարուքին, աղոթեցի Տիրոջը և ասացի.


Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։


Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։


Այն խոսքը, որ Տերը պատվիրեց Երեմիա մարգարեին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Հուդայի Սեդեկիա արքայի կողմից նրա թագավորության չորրորդ տարում գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։


որովհետև բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ