Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 31:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այսպես է ասում Տերը. «Այնտեղ՝ անապատում, նրանք հանդիպեցին տապի և սուսերով սպանվողների»։ Հեռացե՛ք, մի՛ բնաջնջեք Իսրայելը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 31:2
32 Խաչաձեւ Հղումներ  

Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա, Թող զվարճանա ծովն իր լիությամբ։


Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։


Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ։


որ ձեր ճանապարհին ընթանում է ձեր առջևից, ձեզ համար տեղ ընտրում, գիշերը առաջնորդում ձեզ հրով, իսկ ցերեկը՝ ամպով, ցույց տալով ձեզ այն ճանապարհը, որով պիտի գնաք”»։


Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։


Այդ պատճառով էլ մինչև այսօր չհասաք հանգստի ու ժառանգության այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է մեզ։


Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։


Որովհետև Տերը՝ մեր Աստվածը, օրհնեց քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Հիշի՛ր, թե ինչպե՛ս անցար մեծ ու ահարկու անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ է, և ոչ մի զրկանք չտեսար”։


Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ, ինչպես որ ձեր աչքի առջև դա արեց եգիպտացիների երկրում,


Տերն ասաց Մովսեսին. «Կներեմ նրանց, ինչպես դու ասացիր,


Եվ Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առջևից և քեզ տեղավորեմ»։


Փարավոնը հրաման տվեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք»։


և ասաց. «Երբ ծնեցնում եք եբրայեցիների կանանց, ծնելու պահին, եթե արու լինի, սպանե՛ք նրան, իսկ եթե էգ՝ թողե՛ք՝ ապրի»։


Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։


Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։


Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։


«Հիշե՛ք Տիրոջ խոսքը, որ հաղորդեց ձեզ Մովսեսը՝ նրա ծառան՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, տեղավորեց ձեզ և տվեց ձեզ այս երկիրը։


մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։


Ձեզ ազգերի անապատն եմ բերելու, ձեզ հետ երես առ երես դատի եմ նստելու,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ