Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 իսկ այն մարգարեն, որ խաղաղության մասին է մարգարեանում, և այդ մարգարեի խոսքը կատարվում է, այդ մարգարեին ընդունում են իբրև մեկին, որին իսկապես Տերն է ուղարկել նրանց մոտ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 28:9
9 Խաչաձեւ Հղումներ  

ապա իմացե՛ք. եթե Տիրոջ անունից մարգարեի ասածը չի կատարվում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն ամբարշտությամբ է խոսել, նա չպիտի ապրի”»։


Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։


Իսկ ես ասում եմ. «Ո՛վ Տեր, ահա մարգարեներն ասում են նրանց, թե՝ “Սուր չեք տեսնելու, սով չի լինելու ձեր մեջ, քանզի ճշմարտություն ու խաղաղություն պիտի շնորհվեն երկրի և այդ տեղի վրա”»։


Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”, մինչդեռ խաղաղություն չկար։


Եվ ես ասացի. «Ո՛վ Տիրակալ Աստված, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղեմին, քանի որ ասացիր՝ “Խաղաղություն պիտի լինի ձեզ”, մինչդեռ սուրը նրանց անձերին պիտի հասնի։


Իսկ երբ գա, ասելու են՝ “Ահա հասել է”, ու կիմանան, որ մարգարե կար իրենց մեջ»։


Իսկ եթե ձեր մտքում ասեք՝ “Ինչպե՞ս իմանանք, թե Տերը չի ասել այդ խոսքերը”,


իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ