Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 27:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 «Թող դրանք Բաբելոն տարվեն ու այնտեղ մնան մինչև այն օրը, երբ այցելություն կտամ նրանց»։ Այսպես է ասում Տերը. «Կհանեմ դրանք և կվերադարձնեմ այստեղ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 «Նրանք Բաբելոն պիտի տարվեն և այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,- ասում է Տերը,- և հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 27:22
24 Խաչաձեւ Հղումներ  

Քաղդեացիները Տիրոջ տան երկու պղնձե սյուները, պատվանդաններն ու պղնձե ավազանը, որը Տիրոջ տան մեջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։


մինչև որ երկիրը կվայելեր իր շաբաթները, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիայի բերանով։ Երկիրն իր ամայության ողջ ընթացքում հանգստացավ, մինչև որ յոթանասուն տարին լրացավ։


Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։


Քեզ հե՛տ վերցրու և Երուսաղե՛մ տար Տիրոջ տան սպասավորության համար քեզ տրված սպասքը,


Եզրասը Երուսաղեմ հասավ հինգերորդ ամսվա ամսամուտին, որովհետև Տիրոջ ձեռքը բարությամբ նրանց հետ էր։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Այս քաղաքի ամբողջ զորությունը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ փառքն ու Հուդայի թագավորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի հափշտակեն, վերցնեն դրանք ու տանեն Բաբելոն։


ահա այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Տիրոջ տանը, Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում մնացած այդ սպասքի մասին.


Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա և նրա երկրի վրա իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր և մեծամեծ թագավորներ։


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն և պիտի նստի այնտեղ, մինչև որ այցելության գամ իրեն,- ասում է Տերը.- ինչո՞ւ եք մարտնչում քաղդեացիների դեմ, որից ոչ մի հաջողություն չեք ունենալու”»։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։


Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկվես, անպայման պիտի բռնվես ու մատնվես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դեմառդեմ պիտի խոսես նրա հետ և գնաս Բաբելոն”։


այլ խաղաղության մեջ պիտի մեռնես, և ինչպես որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագավորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպես էլ պիտի ողբան քեզ. “Վա՜յ, վա՜յ, տեր”։ Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խոսեցի”»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ