ԵՐԵՄԻԱ 27:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Ինչ որ խոսեցի, կհայտնես նաև քահանաներին ու համայն ժողովրդին, թե այսպես է ասում Տերը. «Ականջ մի՛ դրեք այն մարգարեների խոսքերին, որ մարգարեություն են անում ձեզ համար և ասում. “Ահա Տիրոջ տան սպասքն այժմ ևեթ Բաբելոնից պիտի վերադարձվի”։ Բայց դա զուր են մարգարեանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. "Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից", որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։ Տես գլուխը |