Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամեայի որդի Ուրիան, որ մարգարեություն արեց Տիրոջ անունից. մարգարեություն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերյալ՝ հար և նման Երեմիայի բոլոր ասածներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Տիրոջ անունով՝ կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան։ Նա էլ Երեմիայի բոլոր խոսքերի պես մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 26:20
9 Խաչաձեւ Հղումներ  

Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։


Տիրոջ առջև նա գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։


Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։


Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնվի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանա, թե որտե՛ղ եք գտնվում»։


Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ,


Սահմաններն անցնում, պտույտ են տալիս հարավից ծովահայաց ափով, այն սարից, որ հարավում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթ-բաաղ, այսինքն՝ Հուդայի որդիների Կարիաթ-Յարիմ քաղաքը։ Ծովի կողմում ծայրը այս է։


Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։


Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։


Տապանակը Կարիաթ-Յարիմում դնելուց հետո բազում օրեր անցան, քսան տարի, և ամբողջ Իսրայելն իր հայացքը ուղղեց դեպի Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ