Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Այլևս մի՛ անվանեք Տիրոջ տեսիլք, քանզի մարդու համար Տիրոջ տեսիլք է դառնում իր խոսքը։ Դուք աղավաղել եք տվել կենդանի Աստծու՝ Զորությունների Տեր մեր Աստծու տեսիլքները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Եվ այլևս մի՛ հիշատակեք Տիրոջ բեռը, որովհետև ամեն մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու։ Եվ այլափոխում եք կենդանի Աստծու խոսքը, որ Զորությունների Տերն է՝ մեր Աստվածը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:36
24 Խաչաձեւ Հղումներ  

և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։


Եվ այսպես, Երուսաղեմը լքվեց, Հուդան կործանվեց, և նրանց լեզուները անօրենությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ,


Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։


Թող քո ոտքը չսասանվի, Թող չննջի քո պահապանը,


Նա, որ խռովեցնում է ծովի անդունդները Եվ ցածրացնում նրա ալիքների ձայնը։ Հեթանոսները պիտի խռովվեն,


Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսեց Ռափսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպեսզի անարգի Կենդանի Աստծուն և խոսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսելով՝ Տերը՝ քո Աստվածը, կպատժի՞ նրան։ Դու աղոթի՛ր կենդանի մնացողներիս համար”»։


որովհետև հենց մարդիկ իրենք են պատմում մեր մասին, թե ինչպե՛ս եղավ մեր մուտքը ձեր մեջ, և թե ինչպե՛ս կուռքերից դարձաք դեպի Աստված՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն


որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու։


և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։


Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։


Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։


Իսկ դուք մի՛ ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանի որ Տիրոջից՝ Զորությունների Տիրոջից, լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։


Խստասիրտը բարիքի չի հանդիպի։ Հեղհեղուկ լեզվով մարդը չարիքի մեջ պիտի ընկնի։


Որ իրագործեն նրանց գրված դատավճիռը. Այս է փառքը նրա բոլոր սրբերի։


Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով, Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։


Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։


Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։


Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։


Այսպե՛ս ասեք մարգարեին. «Ի՞նչ պատասխան տվեց քեզ Տերը, ի՞նչ խոսեց Տերը»։


Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ