Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ու կպատասխանեն. “Որովհետև թողեցին իրենց Տիրոջ՝ Աստծու ուխտը, երկրպագեցին օտար աստվածներին ու ծառայեցին նրանց”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ նրանք պիտի ասեն. “Որովհետև թողեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ուխտը և երկրպագություն արեցին ուրիշ աստվածների ու նրանց պաշտեցին”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,


Այս ամենը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստվածներին, որպեսզի իրենց ձեռքի գործերով ինձ բարկացնեն, և բորբոքվի իմ բարկությունն այդ տեղի վրա և չմեղմանա”։


Քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստվածների, որպեսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքված բարկությունն է իջնելու այդ տեղի վրա և չի մարելու”։


Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։


Եվ կասես նրանց. այսպես է ասում Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Թող անիծյալ լինի այն մարդը, որը չի լսի այս ուխտի խոսքերը,


նրանց կասես. «Որովհետև ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և գնացին օտար աստվածների հետևից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։


և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։


հետևեցին իրենց չար սրտերի հաճույքներին ու այն կուռքերին, որոնց հետևել սովորեցրին իրենց հայրերը,


Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


Ու նրանք մխիթարություն են պատճառելու ձեզ, որովհետև տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և հասկանալու եք, որ զուր տեղը չեմ արել այն ամենը, ինչ արել եմ նրանց հետ»,- ասում է Ամենակալ Տերը։


“Բոլոր ազգերը կիմանան, որ Իսրայելի տունն իր մեղքերի պատճառով գերեվարվեց։ Քանի որ ինձ անարգեցին, ես էլ նրանցից երես դարձրի և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու բոլորն էլ սրից ընկան։


Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։


Ու կասեն. “Որովհետև լքեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տերը ուխտել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ