Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Բազում ազգեր կանցնեն այդ քաղաքի միջով, և յուրաքանչյուրն իր ընկերոջը կասի. “Այդ մեծ քաղաքի հետ Տերն ինչո՞ւ այդպես վարվեց”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ այս քաղաքով շատ ազգեր պիտի անցնեն և մեկմեկու պիտի ասեն. “Տերն ինչո՞ւ այսպես արեց այս մեծ քաղաքին”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Ինչո՞ւ այդ բոլոր մեծ չարիքները Տերը խոսեց մեր դեմ, ի՞նչ անիրավություն կա մեր մեջ կամ ի՞նչ մեղք, որով մեղանչած լինեինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ”,


Դահճապետը նրան վերցրեց ու ասաց. «Տերը՝ քո Աստվածը, հենց ա՛յս տեղի համար խոսեց այդ չարիքների մասին։


Տերը կատարեց այնպես, ինչպես խոսել էր, քանզի մեղանչեցիք Տիրոջ հանդեպ և ականջ չդրեցիք նրա ձայնին, որի համար էլ այդ բանը պատահեց ձեզ հետ։


Աշխարհում գոյություն ունեցող բոլոր երկրների թագավորները չհավատացին, թե թշնամին կարող է ներս մտնել Երուսաղեմի դարպասներից։


Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


Ու նրանք մխիթարություն են պատճառելու ձեզ, որովհետև տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և հասկանալու եք, որ զուր տեղը չեմ արել այն ամենը, ինչ արել եմ նրանց հետ»,- ասում է Ամենակալ Տերը։


“Բոլոր ազգերը կիմանան, որ Իսրայելի տունն իր մեղքերի պատճառով գերեվարվեց։ Քանի որ ինձ անարգեցին, ես էլ նրանցից երես դարձրի և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու բոլորն էլ սրից ընկան։


Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ