Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Քո բոլոր հովիվներին քամիները պիտի հովվեն, և քո բոլոր հոմանիները գերության պիտի գնան, որպեսզի այն ժամանակ ամաչես և անարգվես քո բոլոր սիրելիներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո հոմանիները պիտի գերեվարվեն. այն ժամանակ իսկապես պիտի ամաչես և նախատվես քո բոլոր չարությունների համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:22
24 Խաչաձեւ Հղումներ  

Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։


Հովիվներն անմտացան և Տիրոջը չփնտրեցին, դրա համար ողջ հոտը չճանաչեց նրանց ու ցիրուցան եղան։


Բազում հովիվներ ապականեցին իմ այգին, եղծեցին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրա բռնած, քանզի Տերը մերժեց այն, որ քո հույսն էր, և նրանով այլևս չես բարգավաճի»։


Եվ քահանաները չասացին. “Ո՞ւր է Տերը”։ Իմ օրենսգետներն ինձ չճանաչեցին, հովիվներն ամբարշտացան իմ դեմ, և մարգարեները Բահաղի անունով մարգարեություն արին ու անօգուտ բաների հետևից գնացին»։


Բայց Տերն ինձ հետ էր որպես պատերազմող և ուժ էր տալիս։ Դրա համար էլ նրանք հալածեցին ինձ, բայց ոչ մի հնարք չկարողացան գտնել, խիստ ամոթով մնացին, որովհետև ոչինչ չկարողացան հնարել։ Նրանց անարգանքը թող հավիտյանս չմոռացվի։


Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։


Իսկ դու, թշվառակա՛ն, ի՞նչ ես անելու։ Եթե կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարվես ու քո աչքերին ծարիր քսես, քո զարդարանքները զուր են լինելու։ Հոմանիներդ քեզ մերժեցին և հոգիդ առնել են ուզում։


Մեր մարգարեները քամի էին, նրանք չունեին Տիրոջ պատգամը։ Այդպես էլ թող լինի նրանց»։


Բայց մի՞թե ինձ են բարկացնում,- ասում է Տերը,- թե՞ իրենք իրենց, որովհետև ամաչելու են իրենք»։


Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,


քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։


Հողմամրրիկը կփչի նրա թևերի վրա, և կամաչեն իրենց զոհասեղանների համար»։


Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։


Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ