Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 16:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 «Ահա այս պատճառով էլ օրեր են գալու,- ասում է Տերը,- և այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց եգիպտացիների երկրից”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 «Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 16:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ժողովուրդը քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից, քեզ հետ է։


Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ