Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 արծաթով և ոսկով զարդարված ձուլածո բաներ։ Մուրճերով և գամերով ամրացրել են դրանք, որ չշարժվեն. հղկված արծաթ են, Թարսիսի բանված արծաթ և ոսկի՝ բերված Մեմփաթայից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 10:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Պիտի բարձրացնեմ բաժակը փրկության Եվ պիտի կանչեմ անունը Տիրոջ։


Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Հյուսնն իր համար գործիք կռեց, ուրագը սրեց և տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու հղկեց և իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, անգամ ջուր չի խմելու։


որ քսակից ոսկեղեն եք հանում, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։


Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։


Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝ նրանց ճարտարների գործ նվիրելով։ Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց, քանի որ հորթերը պակասեցին»։


Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափվի՛ր և զարթնի՛ր, և քարին՝ բարձրացի՛ր. և՛ մեկն է թվացյալ երևույթ, և՛ մյուսն է արծաթից ու ոսկուց կռած, և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ