Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այսպես է ասում Տերը. «Մի՛ սովորեք գնալ հեթանոսների ճանապարհներով և մի՛ զարհուրեք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 10:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն,


Ո՛վ Իսրայելի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղված։


Չի լինելու այնպես, ինչպես դուք եք ասում, թե՝ “Մենք կլինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում”։


Մի՛ առաջնորդվեք եգիպտացիների սովորություններով, որոնց երկրում պանդուխտ էիք, և ոչ էլ վարք ու բարքով քանանացիների երկրի, ուր ես տանելու եմ ձեզ, և նրանց օրենքներով մի՛ շարժվեք։


Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։


«Եթե մտնես այն երկիրը, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները։


Եվ ձեզ ասացի. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք նրանց մեջ”, բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ