Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Ընկուզենու գավազան եմ տեսնում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 1:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն առավ խնկենու, ընկուզենու և սոսու դալար ճյուղեր ու շերտ առ շերտ հանեց դրանց կեղևը, և երևաց սպիտակը։


այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։


Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաև ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնության պատճառով չի ուտվում»։


Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


Դրա համար էլ նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. այսուհետև բոլոր այն բաները, որ ասացի, չեն դանդաղելու, այլ ինչ որ ասացի՝ իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


Ահա և Տիրոջ օրը. ահա հասել է վախճանը։ Եկել է տագնապը, ծաղկել է գավազանը. գլուխ է բարձրացրել ամբարտավանությունը։


Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ ադամանդ։ Եվ Տերն ինձ ասաց. «Ահա ես ադամանդ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ և այլևս չեմ շարունակի շրջանցել նրանց։


և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։


և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ աշտանակ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա,


Եվ ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ ես տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։


Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ