Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 արևելքից՝ ասորեստանցիներին և արևմուտքից՝ հույներին, որոնք լիաբերան կերան Իսրայելին։ Այնուամենայնիվ, նրա բարկությունը տեղի չտվեց, տակավին նրա ձեռքը բարձրացած է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Տերը նրանց դեմ պիտի հանի Ռասինի հակառակորդներին և պիտի գրգռի նրանց թշնամիներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 9:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։


Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։


Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լեռան գագաթին. դուք հարբած եք, բայց ոչ գինուց։


Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։


քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ