Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։
Ամեն վարվող սարալանջ չի՛ ակոսվելու։ Երկյուղից ոչ ոք չի հասնելու այնտեղ, որովհետև խոպան ու փշոտ վայրեր պիտի դառնան, հոտերի արոտավայր և եզան ոտքի կոխան պիտի լինեն։
Եթե մի շեն վայր մնա, ապա պիտի վերածվի այնպիսի տեղի, որտեղ հոտն է մակաղելու, կամ որտեղ լքված ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արոտավայր է դառնալու այն, որտեղ էլ նրանք հանգրվանելու են։