Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 62:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 այլ ովքեր այդ ամբարեցին, նրանք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը, և ովքեր այդ հավաքեցին, նրանք պիտի խմեն իմ սուրբ սրահներում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել են խաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 62:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։


Տներ պիտի շինեն և իրե՛նք պիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն և նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։


Այլևս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակվեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։ Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։


Դարձյալ այգիներ պիտի տնկեք Սամարիա լեռան վրա, տունկեր պիտի տնկեք և փառաբանեք,


Դռան կամարի թռիչքը, դռան շուրջը գտնվող խցերի հետ, վաթսուն կանգուն էր։


Եվ ուտելով կուտեք ու կհագենաք և կօրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, և իմ ժողովուրդն այլևս չի ամաչի հավիտյան։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ հրամանները պահես, դու կդատես իմ տունը, և եթե պահես իմ գավիթները, քեզ կտամ, որ շրջեն դրանց մեջ, որ կանգնած են ահա։


Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։


Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։


Եվ կուրախանաք Տիրոջ՝ քո Աստծու առջև, դու, քո տղան ու քո դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին, այն վայրում, որ կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։


Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ