Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 57:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, հարվածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, և նա տրտմեց ու իմ առաջ թախծելով՝ գնաց իր ճանապարհները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 57:17
29 Խաչաձեւ Հղումներ  

Լավ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ։ Սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։


Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն որդիներ, լքեցին Տիրոջը, բարկացրին Իսրայելի Սրբին, օտարացան ու հետ քաշվեցին։


Նրանց երկիրը լցվեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիվ չկար. նրանց երկիրը լցվեց երիվարներով, նրանց կառքերին թիվ չկար։


Ո՞վ մատնեց Հակոբին հափշտակության, Իսրայելին՝ ավարառուների ձեռքը. ո՞չ արդյոք Աստված, որի հանդեպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով և չլսեցին նրա օրենքները։


Դու ես Աստվածը, իսկ մենք չգիտեինք, ո՛վ Աստված՝ փրկիչդ Իսրայելի։


Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։


Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմն անապատ դարձավ ու անեծքի մատնվեց։


Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։


և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։


Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։


Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։


Ահավասիկ քո աչքերը և քո սիրտը հակված են ոչ թե դեպի բարություն, այլ դեպի ագահություն, դեպի անպարտ արյունահեղություն, դեպի անիրավություն ու սպանություն։


Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։


Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


որոնք ապրում են հորդառատ ջրերի մոտ և նստում անթիվ գանձերի վրա։ Հասել է քո վախճանը, արդարև այն ստուգապես քո փորն է մտել։


Նրանք՝ փոքրերից մինչև մեծերը, բոլորն էլ անօրենություններ գործեցին, քահանայից մինչև սուտ մարգարեն բոլորն էլ սուտ խոսեցին։


Դրա համար նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետև նրանցից ամեն ոք՝ փոքրից մինչև մեծերը, չափից ավելի ագահություն է անում, յուրաքանչյուրը՝ մարգարեից մինչև քահանան՝ անիրավություն։


Ակա՛նջ դրեք և լսե՛ք. այդպես չպետք է խոսեն. մարդ չկա, որ զղջա իր չարությունների համար և ասի. “Ի՞նչ գործեցի”։ Արշավողը կասեցրեց իր ընթացքը, ինչպես քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։


Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,


Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,


Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ