Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 57:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 հոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդություններից և չասացիր. “Այժմ հանգստանամ”, որովհետև ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդվեցիր ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 57:10
12 Խաչաձեւ Հղումներ  

գուցե կարողանաս ո՞ւժ առնել։ Չարչարվեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ի՛նչ է գալու քո գլխին։


Բայց նրանք ասում են. “Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետևենք մեր ապստամբություններին, և յուրաքանչյուր ոք իր չար սրտի հաճույքները պիտի անի”»։


Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից և քո կոկորդը՝ ծարավից։ Իսկ նա ասում է. “Ուժս տեղն է”, որովհետև նա սիրում էր օտար աստվածներին և գնում նրանց հետևից»։


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։


Եվ նրա ժանգը կնվազի, բայց նրա առատ ժանգը միջից դուրս չի գա, այլ իբրև ամոթանք կմնա մսաջրի մեջ,


Այդ ամենն Ամենակալ Տիրոջից չէ՞. շատ ժողովուրդներ կոչնչանան կրակից. և շատ ազգեր տկարացան,


Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց Օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ