Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 49:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյունով, ինչպես հարբում են գինիով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քեզ փրկողը՝ Հակոբի Հզորը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 49:26
31 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց աղեղները փշրվեցին, և թուլացան ջլերը նրանց բազուկների Հակոբի հզոր Աստծու օգնությամբ։ Նրանից է Իսրայելի զորությունը՝ քո հոր Աստծուց։


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից


Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը, Իսրայելի Հզորը. «Վա՜յ ձեզ, Իսրայելի հզորնե՛ր, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։


Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։


Ու այս ողբը պիտի երգես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. «Ինչպե՜ս ընկավ բռնակալը, և լռեց ահաբեկողը։


Նրանք զարհուրած են, բայց դու մի՛ վանիր նրանց։ Մովաբի փախստականները քեզ մոտ են պանդխտելու, ձեզ համար ապաստան են լինելու ձեզ հալածողից, քանզի ընկավ քո մարտակից ընկերը, կորավ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։


որը եգիպտացիների երկրում Տիրոջ համար հավիտենական նշան է լինելու։ Իրենց նեղությունների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, և Տերը նրանց մոտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց. դատաստանով է փրկելու նրանց։


Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։


Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը. նա է փրկելու մեզ։


Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։


որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։


Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ փրկեց քեզ. «Սրբացրե՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհված է ազգերի կողմից և իշխանների ծառաներից, թագավորները պիտի տեսնեն նրան և ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան հանուն Տիրոջ, որովհետև հավատարիմ է Իսրայելի Սուրբը, որն ընտրեց քեզ»։


Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, դու միշտ՝ ամեն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկությունից՝ մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկությունը։


Այն տալու եմ քեզ անիրավողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապեցրին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհվի՛ր, որ անցնենք”։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։


Արդարությամբ պիտի շենանաս։ Հեռո՛ւ կանգնիր անիրավից, որ ահ չունենաս, և դողը քեզ չբռնի։


Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։


Մանասեն Եփրեմին պիտի ուտի, և Եփրեմը՝ Մանասեին, ապա միասին պիտի պաշարեն Հուդայի երկիրը։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


Ամեն մի պատմուճան և հանդերձ, որ նենգությամբ է հավաքել, հրով պիտի այրվի,


“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։


Անունս էլ սուրբ է ճանաչվելու իմ ժողովրդի՝ Իսրայելի մեջ ու այլևս չի պղծվելու։ Եվ երկրի բոլոր ազգերը կիմանան, որ ես եմ Տերը՝ Իսրայելի սուրբը։


Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը. նրա երկարությունը մոտ հազար վեց հարյուր ասպարեզ էր։


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։


Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ