Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 45:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը, Աստված, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգավորեց այն. զուր տեղը չարարեց այն, այլ ստեղծեց բնակության համար. «Ես եմ Տերը, ուրիշը չկա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 45:18
16 Խաչաձեւ Հղումներ  

ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։


Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։


Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։


Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։


Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։


ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա.


Տերը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպես է ասում. «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ, միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը։


Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրա. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։


Իմ ձեռքը դրեց երկրի հիմքերը, իմ աջը հաստատեց երկինքը. կկանչեմ նրանց բոլորին, և նրանք միասին կկանգնեն։


Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, դու միշտ՝ ամեն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկությունից՝ մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկությունը։


Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։


Նա իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ