Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Ո՞վ կպատմի սկզբում եղածի մասին, որ հասկանանք, և կամ ավելի առաջ կատարվածի մասին, որ ասենք, թե ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կա, և ո՛չ էլ մեկը, որ լսի ձեր խոսքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Ո՞վ հայտարարեց սկզբից, որ իմանանք, և ավելի առաջ, որ ասենք՝ ճշմարիտ է. իմացնող չկա, հայտարարող չկա, ձեր խոսքերը լսող չկա։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:26
7 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա, ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. մինչև գալը թող պատմեն ձեզ։


Թող մոտենան ու պատմեն ձեզ, թե ի՛նչ դեպքեր են կատարվելու։ Եվ կամ առաջներում կատարվածները թող պատմեն, որպեսզի մեր մտքերում պահենք և գիտենանք, թե ի՛նչ եղավ առաջ, և ի՛նչ է լինելու հետո։ Ասացե՛ք,


Եթե պիտի հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տվեց։ Եվ այժմ էլ ասվում է ձեզ. “Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա”։


Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, նրանցից իշխաններ պիտի հավաքվեն. ո՞վ պիտի պատմի այս, և կամ ո՞վ պիտի հայտարարի ձեզ. թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։


ո՞վ արեց ու կատարեց այս ամենը, ո՞վ կանչեց նրան, որ կանչում էր առաջին սերունդերից ի վեր։ Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան։


մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ