Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Թող մոտենան ու պատմեն ձեզ, թե ի՛նչ դեպքեր են կատարվելու։ Եվ կամ առաջներում կատարվածները թող պատմեն, որպեսզի մեր մտքերում պահենք և գիտենանք, թե ի՛նչ եղավ առաջ, և ի՛նչ է լինելու հետո։ Ասացե՛ք,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Եթե պիտի հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տվեց։ Եվ այժմ էլ ասվում է ձեզ. “Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա”։


Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։


որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։


Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա, ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. մինչև գալը թող պատմեն ձեզ։


Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ վերցնի ինձանից, այն էլ կհայտնի ձեզ։


Հենց այժմվանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։


Ինչ որ կանխատեսվել էր, այն կատարվեց, իսկ նոր բաները, որ ես կպատմեմ ձեզ, մինչև լինելը ցույց տրվեց ձեզ։


Ո՞վ կպատմի սկզբում եղածի մասին, որ հասկանանք, և կամ ավելի առաջ կատարվածի մասին, որ ասենք, թե ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կա, և ո՛չ էլ մեկը, որ լսի ձեր խոսքերը։


Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և եղան։


Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ