Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 որպեսզի տեսնեն ու հասկանան, ճանաչեն ու իմանան բոլորը, թե Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամենը, և Իսրայելի Սո՛ւրբը հաստատեց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց դրանք»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:20
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սրանցից ո՞վ չգիտի, թե Տիրոջ ձեռքն է ստեղծել ամեն ինչ։


Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։


Եվ իմ ժողովուրդը, որին ստացա, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։


Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։


երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։


Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։


Հակոբի մեջ կախարդություն անող չկա, ոչ էլ Իսրայելի մեջ՝ մոգություն։ Ժամանակին թող հայտնվի Հակոբին ու Իսրայելին, ինչ որ Աստված կատարելու է։


Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից


Հոգով մոլորվածները պիտի ճանաչեն իմաստությունը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդվել, թոթովախոսները պիտի սովորեն խաղաղություն խոսել»։


Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։


Ես եմ Տերը՝ Աստված, ձեր Սուրբը, որ ցույց տվեցի ձեզ Իսրայելի թագավորին»։


Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։


Պիտի տեսնեք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին։


Այս իմաստուն գործերը եղան Զորությունների Տիրոջից։ Արդ, մտածե՛ք, վերացրե՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարությունը։


ո՞վ արեց ու կատարեց այս ամենը, ո՞վ կանչեց նրան, որ կանչում էր առաջին սերունդերից ի վեր։ Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան։


Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ