Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 40:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 40:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։


Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար, գիտություն, քանի որ ինքն է քննում իմաստուններին։


կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կասի. «Ինչ որ արել է, անիրավությամբ է արել»։


Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես և իմաստուն։


Ահավասիկ ոչ մի հեթանոս չկա, չկա նաև նրանց կուռքերից ոչ մեկը, որ պատմի, և եթե անգամ հարցնեմ նրանց, թե՝ որտեղի՞ց եք, ինձ պատասխան չեն տա։


որի մեջ պահված են գիտության ու իմաստության բոլոր գանձերը։


քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ