Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 39:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խոսքը, որ դու հայտնեցիր, բարի է. թող արդարություն ու խաղաղություն լինի իմ օրերում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 39:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Բայց եթե ասի՝ “Դու ինձ հաճելի չես”, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։


Եզեկիան հրաժարվեց իր մեծամտությունից, ինչպես և Երուսաղեմի բնակիչները, և Եզեկիայի թագավորության օրոք Տիրոջ բարկությունն այլևս չիջավ նրանց վրա։


Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։


«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։


Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ, Եվ օրենքներդ՝ իմ ներսում։


Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։


Մարդը, կենդանի մարդը իր եղբոր սիրո պատճառով ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։


Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ