Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 39:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մեջ»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն բան, ինչ որ կա իմ տանը, տեսան։ Բան չկա իմ տան մեջ, որ չտեսնեին, տեսան նաև իմ գանձերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 39:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։


Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։


Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։


թե թաքցրի ակամա գործած իմ մեղքերը.


Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։


Եվ ահա Եսայի մարգարեն ներկայացավ Եզեկիա արքային և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մոտդ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր աշխարհից են եկել մոտս, Բաբելոնից»։


Եսային ասաց նրան. «Հիմա դու լսի՛ր Զորությունների Տիրոջ պատգամները.


և ամայի լեռների վրա։ Քո զորությունը, քո բոլոր գանձերը և քո մեղքի բարձունքները, քո բոլոր սահմանների մեջ ավարի պիտի մատնեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ