Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ահա ես արքայի մեջ խռովության ոգի կսերմանեմ. լուր առնելով՝ նա կվերադառնա իր աշխարհը և իր երկրում սրի բաժին կդառնա”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի, կվերադառնա իր երկիրը, և ես սրով կտապալեմ նրան իր երկրում”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։


Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։


Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։


Կորչելու են Տիրոջ հրամանով, Նրա բարկության շնչից՝ ոչնչանալու։


Քանի որ դու, Տե՛ր, Կծիծաղես նրանց վրա Եվ կարհամարհես բոլոր հեթանոսներին։


Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։


Եթովպացիների Թարակ արքան դուրս եկավ սրան պաշարելու։ Նա հետ եկավ այնտեղից և պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հայտնելով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ