Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ թող չխաբի ձեզ Եզեկիան, թե Աստված փրկելու է ձեզ, և այս քաղաքն Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. "Տերը մեզ անպատճառ կազատի, և այս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը"”։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։


Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով՝ “Աստված պիտի փրկի ձեզ”. արդյոք ազգերի աստվածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։


Այդ բոլոր ազգերի աստվածներից արդյոք ո՞ր մեկը կարողացավ իմ ձեռքից փրկել իր երկիրը, որ ձեր Աստվածն էլ կարողանա իմ ձեռքից փրկել Երուսաղեմը”»։


Իսկ եթե ասեք, թե՝ Տիրոջը՝ մեր Աստծուն ենք ապավինել, ապա մի՞թե դա նա չէ, որի պաշտամունքի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց և Հուդայի երկրին ու Երուսաղեմին հրաման տվեց, որ միայն իր առջև գտնվող զոհասեղանին երկրպագություն մատուցեն։


«Այսպե՛ս ասացեք Հուդայի երկրի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստված, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չի մատնվի Ասորեստանի արքայի ձեռքը։


Բայց մի՞թե դու չես լսել, թե Ասորեստանի թագավորներն ի՛նչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպե՛ս կործանեցին նրանց։ Իսկ ի՛նչ է, դու փրկվելո՞ւ ես։


Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ