Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 34:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նա նրանց համար վիճակ գցեց, նրա ձեռքն է նրանց լիացրել՝ հավիտյանս հավիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ և հանգրվան գտնեն այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նա ինքն է վիճակ գցել նրանց համար, և նրա ձեռքն է այն նրանց բաժանել լարով։ Նրանք հավիտյան կժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 34:17
11 Խաչաձեւ Հղումներ  

զօր ու գիշեր և հավիտենապես չի հանգչելու։ Նրա ծուխը վեր պիտի բարձրանա, և նա սերնդից սերունդ պիտի ավերվի, շատ ու շատ ժամանակներ պիտի ավերվի, և չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։


Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։


Եվ մարդիկ վեր կացան գնացին։ Երկիրն աչքի անցկացնելու գնացած մարդկանց Հեսուն պատվիրեց և ասաց. «Անցեք գնացե՛ք, աչքի անցկացրե՛ք երկիրն ու վերադարձե՛ք ինձ մոտ, իսկ ես Սելովում Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ կգցեմ»։


Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։


Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։


Այնտեղ բնակություն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռավները, նրա մեջ պիտի ջնջվեն ու ավերակ դառնան չափված հողակտորները, հուշկապարիկները պիտի բնակվեն այնտեղ։


Տիրոջ բաժինը եղավ իր ժողովուրդը՝ Հակոբը, իսկ իր ժառանգության վիճակը՝ Իսրայելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ