Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 33:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկյուղի մասին։ Որտե՞ղ են գրագիրները, որտե՞ղ են խրատատուները, որտե՞ղ է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիվը.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Քո միտքը սարսափների մասին կխորհրդածի. «Որտե՞ղ է հաշվողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ հաշվողը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 33:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,


Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,


հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և Տերն ինձ ազատեց այդ բոլորից։


Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։


Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև այսպես է ասում Ասորեստանի արքան. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք, եկե՛ք ինձ մոտ, և ամեն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կուտի, իր ջրհորից ջուր կխմի,


Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։


Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։


Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։


Արդարությամբ պիտի շենանաս։ Հեռո՛ւ կանգնիր անիրավից, որ ահ չունենաս, և դողը քեզ չբռնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ