Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 33:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Թող հեռվում գտնվողները լսեն, ինչ որ արեցի, և մոտ եղողները ճանաչեն իմ զորությունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ո՛վ հեռավորներ, լսե՛ք, ինչ որ արել եմ. ո՛վ մերձավորներ, ճանաչե՛ք իմ զորությունը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 33:13
21 Խաչաձեւ Հղումներ  

Որպեսզի ապրեն մինչև վերջ Եվ երբեք իրենց գերեզմանը չտեսնեն։ Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են,


«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։


Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։


Բայց արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպեսզի աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միակ Աստվածը»։


աշխարհի պես բնակեցված են. պիտի բնակեցվի նրանց երկիրը, երբ նշանը լեռան վրայից վերանա, և լսելի լինի փողի ձայնի նման,


Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։


Եվ գետերը թող ծափահարեն միասին։ Լեռները թող ցնծան Տիրոջ առջև, որ եկել է,


Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,


Լսեցին ժողովուրդները և դողացին։ Սարսափը պատեց Քանանի բնակիչներին։


Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ