Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 30:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Ասորեստանցիները պիտի ընկճվեն Տիրոջ ձայնից և այն հարվածներից, որ նա է հասցնելու նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Տիրոջ ձայնը զարհուրեցնելու է ասորեստանցուն, երբ նրան հարվածի գավազանով։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 30:31
15 Խաչաձեւ Հղումներ  

Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։


Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը.


Ամեն մի պատմուճան և հանդերձ, որ նենգությամբ է հավաքել, հրով պիտի այրվի,


Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր ասորեստանցիներից, նույնիսկ երբ նրանք քեզ հարվածեն գավազանով, քանզի այդ հարվածները ես եմ բերում քեզ վրա, որպեսզի հիշես Եգիպտոսի ճանապարհը։


«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։


Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։


Տերը հարվածներ պիտի հարուցի նրանց դեմ, նման այն հարվածներին, որոնք հասան Մադիամին չարչարանքների տեղում. նրա զայրույթը պիտի լինի, ինչպես Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովի ճանապարհին։


ասորեստանցիներին իմ երկրի մեջ և իմ լեռների վրա պիտի կոտորեմ. թող նրանք ոտքի կոխան լինեն, և նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից»։


Մի՞թե սա այնպես չպիտի վիրավորվի, ինչպես որ հարվածեց նրան, կամ այնպես չպիտի սպանվի, ինչպես որ սպանեց նրան։


Ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնվի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ