Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 հիսնապետին և սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին և խելամիտ ունկնդիրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար արհեստավորին և վարպետ կախարդին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 3:3
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։


Նա ասաց Զեբեեին և Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նույնպիսին և նրանք էին՝ քեզ նման, և դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագավորի որդիների նման էր»։


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։


Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ, և սա ոչ թե երեկվանից կամ նախանցյալ օրվանից, և ոչ էլ այն պահից, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ»։


Ոմանցով զմայլվեցիր ու նրանց բնակեցրիր երկրի վրա։


հսկային, զորեղին և պատերազմող մարդուն, դատավորին, մարգարեին, տեսանողին և ծերին,


Նրանց վրա իշխան պիտի կարգի մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց։


Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։


Եվ այնպես պիտի լինի, որ կեղծավորաբար այս ժողովրդին երանի տվող մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ