Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպես երեք տարի եգիպտացիների և եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 20:3
16 Խաչաձեւ Հղումներ  

Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։


որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։


Եթովպացիների Թարակ արքան դուրս եկավ սրան պաշարելու։ Նա հետ եկավ այնտեղից և պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հայտնելով.


Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։


Քեզ համար երկաթե մի տապակ կվերցնես և այն՝ իբրև երկաթե պարիսպ, կկանգնեցնես քո ու քաղաքի միջև։ Դեմքդ էլ նրա վրա կուղղես, սա պաշարման մեջ կլինի, և այն կպաշարես։ Սա նշան է Իսրայելի որդիների համար։


գլխիկոր կգնաս, գաղտագողի դուրս կելնես, գլուխդ ձորձով կպատես, որ գետինը չտեսնես, քանի որ քեզ Իսրայելի տան համար նշան դարձրի»։


“Խորտակվելու են եգիպտացիների հենարանները, իջնելու է նրանց զորության հպարտությունը, Մակդոդից մինչև Սուհեն սրով են ընկնելու այնտեղ”,- ասում է Ամենակալ Տերը։-


Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։


Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տերերի ձեռքը, դաժան թագավորները պիտի տիրեն նրանց»,- այսպես է ասում Զորությունների Տերը։


Այսպես է ասում Տերը. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կտավե գոտի, փաթաթի՛ր մեջքիդ, բայց ջրի միջով չանցնես»։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղյո՛ւս վերցրու, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրա կպատկերես Երուսաղեմ քաղաքը,


Սուր է գալու եգիպտացիների վրա, և խռովություն է լինելու եթովպացիների կողմերում։ Խոցվածներ են ընկնելու Եգիպտոսում, թալանելու են նրա լիությունը, տապալվելու են նրա հիմքերը։


«Դուք ևս, եթովպացինե՛ր, իմ սրից սպանվածն եք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ