Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Մտքիդ մեջ ասում էիր. “Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 14:13
23 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։


հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։


Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։


Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։


Տյուրոսին կասես. “Դու, որ բնակվում ես այդ ծովի մուտքին, առևտրի կենտրոն՝ բազմաթիվ կղզիաբնակ ժողովուրդների համար”, Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. “Դու ասում էիր՝ Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկությամբ։


Վերջին օրերին Տիրոջ լեռը պիտի ակներև դառնա, Աստծու տունը լեռների գագաթներին պիտի լինի ու պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր ազգերը պիտի գան դեպի նա։


Լսե՛ք այս, բոլո՛ր ազգեր, Ունկնդրե՛ք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում։


Մի՞թե քեզ կոտորողների առջև շարունակելու ես ասել՝ “Աստված եմ ես”։ Բայց դու մարդ ես, ոչ թե Աստված։


Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։


Եթե անգամ երկինք բարձրանան նրա ընծաները, ողջակեզներն էլ ամպերին հասնեն,


Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ չափից շատ բարձրացար, ճյուղերիդ ծայրերը հասան ամպերին, և ես տեսա ամբարտավանությունդ,


Աստվածային տեսիլքի մեջ նա ինձ բերեց Իսրայելի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լեռան վրա, իսկ դրա վրա՝ դեմ հանդիման, կար քաղաքի պես մի շինվածք։


Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ