Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Կարկուտը հարվածեց եգիպտացիների ողջ երկիրը, այն ամենը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտում եղած ողջ բուսականությանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 9:25
8 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, շտապի՛ր հավաքել քո անասունները և այն ամենը, ինչ ունես դաշտում, որովհետև դաշտում գտնվող ու դեռևս տուն չմտած մարդկանց ու անասունների վրա կարկուտ է թափվելու և ոչնչացնելու է նրանց”»։


Կարկուտ էր և կարկուտի մեջ՝ բորբոքված կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ նմանը չէր եղել եգիպտացիների ողջ երկրի վրա՝ այնտեղ մարդ բնակվելուց ի վեր։


Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։


Եվ Տերը հաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չոչնչացավ։


Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ