Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 40:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ահարոնին կհագցնես սուրբ զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որպեսզի ինձ համար քահանայություն անի։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 40:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


Մովսեսն այդ ամենը արեց այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն. նա հենց այդպես էլ արեց։


Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,


Սրանք են իրավունքները Ահարոնի ու նրա որդիների՝ Տիրոջը նվիրաբերվող ընծաներից, այն օրվանից, երբ նրանց քահանա կարգեց։


Այն օրվանից, երբ Տերն օծեց նրանց, պատվիրեց, որ տրվի նրանց բաժինը Իսրայելի որդիներից՝ իբրև հավիտենական օրենք սերնդեսերունդ։


Ապա Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին և նրանց պատմուճաններ հագցրեց, նրանց մեջքերին կապեց գոտիներ, գլուխներին դրեց ապարոշներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։


քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում. որովհետև Աստված Հոգին առանց չափի է տալիս։


Այդ կամքով էլ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի մեկընդմիշտ պատարագումով։


Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։


Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։


Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ