Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 4:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 4:27
15 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


ուստի վե՛ր կաց, իջի՛ր և առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետև նրանց ես եմ ուղարկել»։


Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար,


Նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու լեռը՝ Քորեբ։


Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։


Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ Աստված լեռան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպես կասես Հակոբի տանը և կհայտնես Իսրայելի որդիներին.


Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ։


Հրեշտակը հեռացավ նրանից, քանի որ նա թլփատության համար ասել էր. «Արյան փեսա»։


Հոթորը՝ Մովսեսի աները, նրա կինը և նրա որդիները եկան Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բնակվում էր Աստծու լեռան վրա։


Մովսեսն ընդառաջ ելավ իր աներոջը, երկրպագեց նրան և համբուրեց նրան։ Ողջագուրվեցին խաղաղությամբ, և նրանց տարավ իր վրանը։


Մովսեսն ու նրա գործակից Հեսուն բարձրացան Աստծու լեռը։


Իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա՝ Հարվածելու նրանց անապատում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ