Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 38:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։


Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,


Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, և թող նա բազմի իր հոր տան փառքի աթոռին։


Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։


Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։


Ամեն մի մեխի կշիռը հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատունը նույնպես պատեց ոսկով։


Խորանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները և գավթի բոլոր ցցերը պղնձից թող լինեն»։


Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս հատ։ Դրանց չորս գալարազարդերն արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ։


Ահա Վկայության խորանի կառուցման հաշիվը, ինչպես հրաման տվեց Մովսեսը, ղևտացիների ծառայության համար, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ